«Ընկերներին և հետևորդներին դեպի սիթիբայք ուղղորդողներ նորմալ-իրավական երկրում դուք էլ, կազմակերպիչների հետ կդատվեիք և դա կլիներ արդարացի»․ Սամսոն Գրիգորյան
«ՓՄՁ շահերի պաշտպան, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիթի Բայքը
Պատկերացրեք մի քանի իրավիճակ.
Դուք բացում եք վարկային կամ ներդրումային ընկերություն, առանց որևէ լիցենզիա։ Քանի՞ օրում պետական մարմինները ԿԲ հրամանով կհարձակվեն ձեզ վրա։
Դուք բացում եք խանութ, բիզնես, վաճառքի կետ, որտեղ անոմալ մեծ շրջանառություն կլինի։ Քանի՞ օրում ՊԵԿ-ը ստուգում կբացի, մանավանդ, երբ դուք ոչ ներմուծում ունեք, ոչ ապրանքի ձեռքբերման փաստաթուղթ, ոչ օրինական շրջանառություն եք ցույց տալիս, բայց մի աննորմալ ահագին աժիոտաժ կա ձեր ընկերության շուրջ։
Իսկ չգրանցված խաղատու՞նը։
Եվ ամենավերջում, այսօր Մրցակցության Հանձնաժողովը հետևում է նույնիսկ փոքրիկ խանութների գովազդներին, դրանց իրավացիությանը։ Ի՞նչպես պատահեց, որ այս տևական ահռելի գովազդային արշավը ոչ ոք չնկատեց։
Երեք կառույց, որոնք տեռորի մեջ են պահում ամբողջ ՀՀ բիզնեսը, հեքիաթային անտարբերության մատնեցին քաղաքացիների հերն անիծող մի մեծ սխեմա, որը արդեն տևական ժամանկ առանց որևէ խոչընդոտ գործում էր ՀՀ ամբողջ տարածքում։
Ո՞վ կբացատրի, ի՞նչպես է ստացվում, որ ՀՀ-ում ֆինանսական բուրգերը հանգիստ աշխատում են և փակվում են վերջնական նպատակային գիծը հատելով միայն։
ՀԳ բոլոր-բոլոր իբրև թե ներդրողներ, բայց ոչ սեփականատերեր, բայց ընկերներին և հետևորդներին դեպի սիթիբայք ուղղորդողներ։
Նորմալ-իրավական երկրում դուք էլ, կազմակերպիչների հետ, նորմալ սռոկներով կդատվեիք։ ԵՒ դա կլիներ արդարացի»։