
31-ամյա Մեխակ Ա.-ն ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում

ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Տավուշի բաժին է տարվել 31-ամյա Մեխակ Ա.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով;
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Մեխակ Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին: