![](/banners/BeFunky-design.jpg)
Բժիշկները կնոջ մարմնից երկու հսկա քար են հեռացրել
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/CxJBzLMum3KarJLMFdg7nMLY0UXxqHcdPWu2KgrhdH0IrjoSBGduPteezJ7K833S8W7esBWJzroxq20ICEJOmjrjER68Z6U8-pic4_zoom-1500x1500-84993.jpg)
Մոսկվայի մարզում բժիշկները 50-ամյա հիվանդի մարմնից երկու հսկայական քար են հեռացրել: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մարզային վարչությունից։
Մինչ այդ Էլեկտրոստալ քաղաքի բնակչուհին դիմել է բժիշկներին՝ գանգատվելով գոտկատեղի սուր ցավերից։ Նա նմանատիպ գանգատներ է ունեցել վերջին հինգ տարվա ընթացքում, սակայն բժիշկները նրա մոտ քրոնիկ ցիստիտ են ախտորոշել:
Այնուհետ բժիշկները հետազոտություն են անցկացրել ու պարզել, որ ցավի պատճառը միզապարկի խոշոր քարերն են։ Արդյունքում մասնագետները հիվանդի մարմնից հանել են երկու քար՝ 8,5 և 5,5 սանտիմետր չափերով։
Կինն այժմ ապաքինվում է վիրահատությունից հետո։ Նրա առողջությանը վտանգ չի սպառնում։