Եվրոպան ֆիքսել է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր Արմեն Աշոտյանի հերթական դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խոսեց Արմեն Աշոտյանի կալանքի վերաբերյալ ԵԽ գլխավոր քարտուղարի արձագանքի մասին:

Հայկ Մամիջանյանի փոխանցմամբ՝ Եվրոպայից արձագանքներն ամենաբարձր մակարդակով են եղել:

«ԵԺԿ հայտարարությամբ  հստակ ֆիքսվում է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, և պահանջ է ներկայացվում ազատ արձակել նրան և դադարեցնել անհիմն քրեական հետապնդումը։ Սիրիայից կենտրոնամետ դեմոկրատների միությունից դեռևս ամռանը եղել է հայտարարություն, որտեղ շատ հստակ ու չոր ձևակերպումներով նշվում է, որ պարոն Աշոտյանի նկատմամբ կա քաղաքական հալածանք, և նա քաղբանտարկյալ է։ Ցանկացած մարդ, որն աշխատել է եվրոպական կառույցների հետ, կարող է ֆիքսել՝ թե՛ այս, թե՛ նախորդող հայտարարությունները բնորոշում են եվրոպական միջազգային կազմակերպությունների վերաբերմունքն այս գործընթացի հանդեպ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորի բնորոշմամբ,աշխարհի տարբեր հատվածներում քաղաքական դրդապատճառներով քաղաքական տարբեր քրեական գործեր են եղել, բայց Արմեն Աշոտյանի գործն արդեն աբսուրդի ժանրից անդին է։

Կարդացեք նաև

«Ինչպես իմ գործեընկերներից մեկը մի օր ասաց՝ նույնիսկ ամենատարբեր քաղաքական հալածյալների գործերը նման խայտառակ կերպով չեն կարված ու ձևված, ինչպես Արմեն Աշոտյանի գործն է։ Այնպես որ, Եվրոպան ֆիքսել է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, ՀՀ քաղաքացիների զգալի մասը ֆիքսում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, և դրանցից ամենաշատը նշվում է Արմեն Աշոտյանի անունը։ Օրինակ Նարեկ Մալյանին ուղիղ եթերում արած հայտարարության համար են արդեն մի քանի ամիս պահում անազատության մեջ, Մամիկոն Ասլանյանին երկու տարի՝ ուղղակի ՔՊ-ին հաղթելու համար են պահում անազատության մեջ։ Ավետիք Իշխանյանի, Արմինե Ադիբեկյանի նկատմամբ քրեական գործ են հարուցել՝ ֆեյսբուքյան գրառումների համար։ Այս ամենի հետ կապված կարող եմ ասել, որ «բաստիոնենք» էին զանգել՝ դեմոկրատիայի հետ կապված»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանը դատական նիստից առաջ  խոսքն ուղղեց բոլոր այն դատավորներին, որոնք փորձում են գործը դակել։

«Նիկոլից հետո կյանք կա, բոլոր այն դատավորներին ու դատախազներին եմ ասում, որոնք Նիկոլի այս կամ այն հանձնարարությունն են կատարում՝ միշտ հիշեք, Նիկոլից հետո կյանք կա»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն արձագանքել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ իր հրատապ նամակին:

Մարի Պեյչինովիչ Բուրիչը, շնորհակալություն հայտնելով նամակի համար, նշել է. «Թեև ներպետական դատարաններում քննվող առանձին գործերը պատկանում են մարդու իրավունքների ազգային մեխանիզմներին, վստահ եղեք, որ մենք ի գիտություն ենք ընդունել տրամադրված տեղեկատվությունը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս