Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023-ի նոյեմբերի 30-ի թիվ 2076-Ն որոշման ուժի մեջ մտելուց հետո արդեն իսկ մաքսազերծվել է ժամանակավոր ներմուծված 1700 թեթև մարդատար տրանսպորտային միջոց։
Նրանց կուղեկցի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի անկախ փորձագետների խմբի անդամ, պրոֆեսոր Ենս Վելկը (Գերմանիա):
Նոյեմբերի 23-ին Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ քննարկման օրակարգում լինելու է նաև ՀՕՊ միասնական համակարգի ձևավորման հարցը։
Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Քոնյա քաղաքի մտավորականների, արվեստագետների և մշակութաբանների միության ասոցիացիայի նախագահ, թուրք պրոֆեսոր Յուսուֆ Քյուչյուքդաղը հայտարարել է, որ Գազայից հետո Իսրայելի հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան:
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավարյի համայնքի ղեկավարի նկատմամբ, որը մեղադրվում է կենցաղի տունը շուկայականից էականորեն ցածր գնով աներոջը վաճառելու մեջ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից։
«Ամեն ինչ առնում ենք: Ոչ մի բան չենք կարողացել բերել Արցախից: Էս տունը, որ մեզ են տվել, դատարկ է եղել: Ջրառատ, Մալոչնի ենք ապրում: Այն գումարներն էլ, որ կառավարությունից տվել են, տան համար պարագաներ ենք առել, որ գոնե մի կերպ կարողանանք գոյատևել: Դե պատկերացրեք՝ 8 երեխաներով, ընտանիքում՝ 10 հոգի: Դատարկ պատերի մեջ չէինք կարող ապրել, չէ՞: Բայց մեկ է, հիմա անգամ դարակներ չունենք: Ոչ մի նորմալ ապրանք չկա տանը: Մի հատ փոքր շկաֆ է, 10 հոգու հագուստ չենք կարողանում դնել մեջը: Այս ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ եմ օգնություն ստացել: Լեժանկա եմ գրել՝ չեն տվել»:
Կատարվում է քննություն:
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 23:00-ից կդարարեցվի Հանրապետության հրապարակի՝ Աբովյան-Նալբանդյան փողոցները կապող հատվածի երթևեկությունը:
«Մենք առաջնագծային թատրոն ենք, առաջնագծային մտածելակերպով, դա ո՛չ շենքն է, ո՛չ դերասանները, դա մտածելակերպն է, որը կա։ Կրկնվեմ՝ ուղղակի պետք է ունենալ բարոյականություն՝ պահպանել Փափազյանի անվան թատրոնը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորյա տոներին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողության շրջանակներում, հանրապետության իրացման ցանցում մշտադիտարկումներ է իրականացրել նաև հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 16-ին և 17-ին:
Սյունիքի Տեղ համայնքում գարնանն ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հողատարածքների սեփականատերերը պետությունից դեռ որևէ փոխհատուցում չեն ստացել։
168․am-ի հետ զրույցում թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ ներկայումս թուրք-ամերիկյան ինտենսիվ երկխոսությունը պայմանավորված է մերձավորարևելյան, ինչպես նաև Ռուսաստան-Արևմուտք զարգացումներով, որտեղ Արևմուտքը ցանկանում է Թուրքիայի իշխանություններին գրավել դեպի արևմտյան համայնք։
Միաժամանակ հրավիրում ենք բոլորին այցելել մայրաքաղաքի կենտրոնում և վարչական շրջաններում ձևավորված տեսարժան անկյուններ, նաև Երևանի հիմնադրման 2750-ամյակի այգի՝ Սուրբծննդյան տոնավաճառի։
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, անօրինական միգրացիա կազմակերպելու, կաշառքի և կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքեր է բացահայտել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հանգամանքները պարզվում են։
Բելառուսի նախագահն օրերս հերթական բարձրագոչ հայտարարությունն արեց Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ փորձելով Նիկոլ Փաշինյանի համար «ալիբի» ապահովել Լեռնային Ղարաբաղի կորստի համար և հայ ժողովրդին պատուհասած ողբերգության մեղքը գցել Հայաստանի նախորդ իշխանությունների վրա:
Դեկտեմբերի 22-ին՝ ուրբաթ օրը, վերաքննիչ դատարանը քննելու է Նարեկ Մալյանի խափանման միջոցը փոխելու հարցը: Նարեկին նստացրել են լայվի համար. գործով ոչ տուժող կա, ոչ վկա կա, ոչ էլ ապացույց: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Նարեկից քաղաքական հոդվածով դասական քաղբանտարկյալ է կերտել, որի բանտում լինելը հիմա մի կողմից դարձել է անիմաստ, մյուս կողմից՝ ժամանակավրեպ:
Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում Վիկտոր Օրբանն արգելափակել է համայնքային բյուջեի փոփոխությունը, որը նախատեսում է 2024-2027 թվականների ընթացքում 50 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային:
Հայրիվանքում, Նորատուսում, Գեղարքունիքում, Լիճքում, Երանոսում, Կարմիրգյուղում և Մարտունի քաղաքում Օզբիլիզը շփվել է երեխաների, ծնողների և ուսուցիչների հետ, լսել նրանց առաջարկներն ու դժգոհությունները։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ վերին Լարսում հայ տնտեսվարողների համար խնդիրներ առաջանում են միայն եղանակային պայմաններով պայմանավորված։
ՈՒՂԻՂ. Ձկնաբույծների լարված հանդիպումը Հակոբ Սիմիդյանի հետ
Հուշ-պարապմունք՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված մարտիկներին, հետմահու սև գոտիների հանձնում. ՈւՂԻՂ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, կարևորելով ԱՄԿ գլխավոր տնօրենի մասնակցությամբ այս բացառիկ համաժողովը, ընդգծեց, որ սերտ համագործակցում են միջազգային ստանդարտներով աշխատանքի ոլորտը կարգավորող ամենակարևոր կառույցի՝ ԱՄԿ-ի հետ:
Պատվիրակության կազմում են զեկուցողներ Բերնդ Վյորինգերը Գերմանիայից և Բրիոնի Ռուդկինը Միացյալ Թագավորությունից:
2015 թվականի նոյեմբերի 17-ին ժողովրդավար Հայաստանի Հանրապետության ԱԺ լիագումար նիստում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հերթական սուր ելույթով քննադատեց իշխանությունների վարած քաղաքականությունը՝ ի մասնավորի, մերժելով «պադավատապետության» գաղափարը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 18-ին մասնակցել է «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին:
Բքի պատճառով միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցորդներով և կիսակցորդներով մեքենաների երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ փաստեց՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճում է: