Ռիհաննան պատրաստվում է համերգ տալ Թուրքիայում

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ աշխարհահռչակ փոփ-աստղ Ռիհաննան առաջիկայում համերգ է տալու Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես թուրքական «Takvim» օրաթերթի կայքը, որպես Ռիհաննայի այցի հնարավոր ժամանակահատված, նշում է 2024-ի փետրվարը:

Բացի այդ, լուրեր կան այն մասին, որ օրերս հատուկ հրավերով Թուրքիայի Ստամբուլ քաղաք է այցելել երգչուհու գործակալ Մանի Նորդինեն, ում այցից հետո էլ սկսվել էին լուրեր տարածվել Ռիհաննայի հնարավոր այցելության մասին։

Տեսանյութեր

Լրահոս