Տվյալներն ինքնին բավարար են, որպեսզի քրեական հետապնդման մարմինը նախաձեռնվի անհապաղ քրեական վարույթ. Թաթոյան հիմնադրամ

Թաթոյան հիմնադրամը հայտարարություն է տարածել. ««Զանգ / Zang» հասարակական շարժումը դեկտեմբերի 9-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ Երևանի Մաշտոցի պուրակում բողոքի քաղաքացիական ակցիա իրականացնելիս ենթարկվել են բռնության:

Մասնավորապես, ըստ շարժման` նշված քաղաքացիական ակցիայի ընթացքում «կարմիր բերետավոր» ոստիկաններից մեկը բռունցքով հարված է հասցրել իրենց ընկերներից մեկի գլխին:
Դա արել է այն ժամանակ, երբ իրենց ընկերը եղել է փաստացի անօգնական վիճակում, քանի որ նրա ձեռքերը բռնած են եղել այլ ոստիկաններ և նա անգամ մեծ ցանկության դեպքում բավարձակ չէր կարող խույս տալ հարվածից։ Այս փաստը մեր հիմնադրամին «Զանգ» շարժումը հաստատել է քննարկման ընթացքում:

Ընդ որում, «Զանգ» շարժումն իր հրապարակային էջում տեղադրել է այս մասին հաղորդում` համապատասխան մանրամասներով:

Նշված տվյալներն ինքնին բավարար են, որպեսզի քրեական հետապնդման մարմինը նախաձեռնվի անհապաղ քրեական վարույթ: Փաստերն այնպիսին են, որ դրա համար անհրաժեշտ չէ հանցագործության մասին հաղորդում, այլ այն պետք է արվի սեփական նախաձեռնությամբ ու անհապաղ: Սրանք անբեկանելի միջազգային պահանջներ են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031