Թուրքիայի արդյունաբերության ծավալները նվազում են

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TUİK) հրապարակել է տվյալներ` կապված հոկտեմբերին Թուրքիայի արդյունաբերության ծավալների հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ 2022-ի նույն ամսվա համեմատ հանքարդյունաբերության և քարահանության ոլորտում գրանցվել է 3.7, մշակող արդյունաբերության ոլորտում 1.3, իսկ էլեկտրոնիկայի ոլորտում 3.5 տոկոս աճ:

Ըստ վիճակագրական տվյալների՝ չնայած 2022-ի հոկտեմբերի համեմատ գրանցված աճին, արդյունաբերության ոլորտում 2023-ի սեպտեմբերի համեմատ գրանցվել է նվազում:

Հանքարդյունաբերության և քարահանության ոլորտում նվազման ծավալները կազմել են 3.2, մշակող արդյունաբերության ոլորտում 0.3, իսկ էլեկտրոնիկայի ոլորտում 2.3 տոկոս:

Նվազումն ամսական կտրվածքով ընդհանուր առմամբ կազմել է 0.4 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031