Բաժիններ՝

Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին

Հայաստանը մասնակցելու է «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթին, որը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:

Այս մասին հայտնում է մրցույթի «Ինստագրամ»-ի պաշտոնական էջը:

«Եվրատեսիլ 2024»-ը հյուրընկալվելու է Շվեդիայում «Եվրատեսիլ 2023»-ում Շվեդիայի ներկայացուցիչ Լորինի հաղթանակի շնորհիվ: Երգչուհին մրցույթում հաղթել էր նաև 2012 թվականին:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրել էր Բրյունետը «Future Lover» երգով և զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031