Բաժիններ՝

ԱՄՆ և Եվրոպան չեն հասցնում զենքի պահանջարկը բավարարել

Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա և աշխարհաքաղաքական լարվածությունը ամբողջ աշխարհում 2022 թվականին առաջացրել են զենքի և ռազմական տեխնիկայի պահանջարկի մեծ աճ:

Շատ ամերիկյան և եվրոպական սպառազինության ընկերություններ չեն կարողացել զգալիորեն մեծացնել արտադրական կարողությունները և չեն հասցնում պահանջարկն ապահովել:

Ի տարբերություն ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշոր մատակարարների՝ Ասիայի, Օվկիանիայի և Մերձավոր Արևելքի ընկերությունները 2022թ․ նկատելի մեծացրել են զենքի վաճառքից իրենց եկամուտները՝ ցույց տալով ավելի կարճ ժամկետում աճող պահանջարկին արձագանքելու իրենց կարողությունը:

Սա հատկապես ճիշտ էր այն երկրներում, որտեղ ընկերությունները պահպանում են արձագանքող, «միշտ տաք» արտադրական կարողություններ․ դրանցից են Իսրայելը և Հարավային Կորեան և այն երկրները, որտեղ ընկերությունները հակված են ապավինել մատակարարման կարճ շղթաներին: Այդ մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս