Իշխանը ջեռոցում՝ նարնջի ու կոճապղպեղի հետ
Բաղադրիչները
- նարինջ- 1 հատ
- իշխանի փափկամիս- 1 կգ
- կոճապղպեղ- 1 կտոր (մոտ 1 սմ)
- սխտոր- 4 պճեղ
- հազրեվարդ (розмарин)- 2-3 ճյուղ
- բուսական յուղ- 3 ճ/գ
- լայմի հյութ- 2 ճ/գ
- աղ- 1/2 թ/գ
- աղացած սև պղպեղ- 1/4 թ/գ
Պատրաստման եղանակը
Նարնջից առանձնացրեք կեղևն ու մանրացրեք: Նարնջի մի մասը բարակ կտրատեք, մյուս մասի հյութը քամեք:
Կոճապղպեղը, սխտորն ու հազրեվարդը մանր կտրատեք: Խառնեք բուսական յուղի, նարնջի ու լայմի հյութի, նարնջի կեղևի, աղի ու աղացած սև պղպեղի հետ:
Ձկան կտորների վրա լցրեք ստացված սոուսն ու մի քանի ժամով տեղադրեք սառնարանում: Ձուկը հանեք սառնարանից, շարեք տապակի մեջ, ձկան յուրաքանչյուր կտորի վրա տեղադրեք նարնջի մի կտոր: Տապակը 15 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Հանեք ջեռոցից, տեղադրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք: