Օրերս ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցի Բիշքեկում նոյեմբերի 27-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Երևանը, սակայն, դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը:
Վերջերս ՌԴ Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ռազմավարական նշանակության ելույթով՝ շեշտելով, թե կարևոր է, որ Եվրասիան լինի խաղաղության և կայունության տարածք։
«Այն, ինչ հասկացա վերջին օրերին, որ դուք դեռ ամբողջովին չեք հստակեցրել, թե ով եք ուզում լինել. դուք եվրոպացի՞ եք, դու մեզ հե՞տ եք»,- Անվտանգային վերլուծություններ ինստիտուտի՝ «Վերաիմաստավորելով Հայաստանի աշխարհաքաղաքական և պաշտպանական ուղեծիրը» խորագրով անվտանգության համաժողովին այս հարցադրումը հնչեցրեց ազգային անվտանգային հարցերով փորձագետ գնդապետ Գլեն Գրանթը՝ նկատելով, որ եթե եվրոպացի լինելու համոզմունքն է նստած հայերի գլխում, դրա մասին պետք է բարձրաձայնել: