Կրծքագեղձի քաղցկեղը հստակ զարգացման պատճառ չունի։ Հիվանդության միայն 20 տոկոսն է պայմանավորված ժառանգական մուտացիայով, որի դեպքում որոշակի տարիք հետո նույնիսկ խորհուրդ է տրվում ապահովության համար հեռացնել կրծքագեղձերը։ 80 տոկոսի դեպքում հիմնականում համարվում է առաջին անգամ ի հայտ եկող հիվանդություն։ Պատճառները զանազան են․ շրջակա մթնոլորտը, սնունդը․․․ քաղցկեղածին նյութերն այսօր շատ են և՛ մեր սննդում, և՛ օդում, ու ինչ-որ մի պահի գենային մակարդակում գնում է վնասում, և ձևավորվում են քաղցկեղային բջիջները։
Այստեղ կա մի կարևոր հանգամանք․ նշված բուսաբուժությունը, որ կարծում են՝ այս կամ այն բույսը պետք է խմեն, մենք այս փուլում, այո, օգտագործում ենք դրանց լուծամզվածքները, բայց, որոշել ենք միացությունների կազմը ու փորձում ենք գտնել այն միացությունները, որոնք պարունակվում են բույսերի մեջ ու կարող են ունենալ հնարավոր ամենաբարձր ազդեցությունը՝ մեր կողմից ընտրված թիրախների նկատմամբ, ապա առանձին աշխատել առանձին կոմպոնենտներով․ կամ անջատել բույսերից, կամ փորձել սինթեզել մեկ այլ միացությունից։ Սա բուսաբուժությունից արդեն դուրս է գալիս, որովհետև միացություն է, որը կարող է ունենալ հակաքաղցկեղային ազդեցություն։
Կրծքագեղձի ուռուցքները միայն կրծքագեղձի քաղցկեղի հնարավոր ախտանիշներից մեկն են, ասել է ուռուցքաբան Սերգեյ Պիկուլինը։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում թվարկել է կյանքին սպառնացող հիվանդության պակաս ակնհայտ նշաններ։
Ուռուցքաբան-մամոլոգ Իրինա Կոչետովան խոսել է կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշների մասին:
Ցավոք, ունենում ենք դեպքեր, երբ տարբեր պատճառներով հրաժավում են բուժումներից: Դա խելամիտ չէ, որովհետև գալիս է մի պահ, որ, ցավոք, արդեն ստիպված են դիմում: Գուցե չհավատաք, բայց լինում է, որ ընտանիքի անդամները մի կերպ, զոռով բերում են, որովհետև արդեն անհնար է տվյալ մարդու հետ ապրել՝ ուռուցքը սկսում է քայքայվել: Հոտի առկայության և սանիտարական անտանելի վիճակից ելնելով՝ պարզապես հարկադրում են, ստիպում ու բերում բժշկի:
Աշխարհում կրծքագեղձի քաղցկեղով տառապող հազարավոր կանայք կարող են օգտվել դեղամիջոցից, որը կօգնի նրանց ավելի երկար ապրել, հայտնում է The Guardian-ը:
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց չարորակ ուռուցքների շարքում առաջին տեղն է զբաղեցնում: ԱՀԿ տվյալների համաձայն՝ տարեկան 10 միլիոն դեպք է արձանագրվում, և կանխատեսումների համաձայն՝ տարեցտարի աճում է ու կհասնի մինչև 15 միլիոնի:
«Հայաստանում արդեն տարիներ շարունակ առաջին տեղում կանանց շրջանում զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Երկու դեպքում էլ տարեկան 1300-ից ավելի դեպք ենք ունենում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանը՝ հավելելով, որ կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի տարեկան 250 դեպք է գրանցվում: Շատացել են նաև շագանակագեղձի քաղցկեղի դեպքերը. միջինում գրանցվում է 350 դեպք: