Հնարավոր է` ՌԴ–ն Հայաստանի պարտքը նվազեցնի զենքի համար վճարված գումարի հաշվին. Փաշինյան

Քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։ Այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով քաղաքացիների հարցերին։

«Տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմով կարելի է այդ խնդիրը լուծել։ Օրինակ` տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով Հայաստանի պարտքից նվազեցումը։ Գիտեք, որ ՌԴ-ն ևս սպառազինությունների կարիք ունի։ Մենք աշխատանքային ենք տրամադրված, հույս ունեմ` քննարկումները կբերեն արդյունքների»,– ասաց նա` չնշելով, թե որքան գումարի մասին է խոսքը։

«Սա միակ տարբերակը չէ, տարբերակներից մեկն է։ Բայց գիտեք՝ ՌԴ-ն ինքն էլ սպառազինության կարիք ունի։ Մենք այստեղ էլ տրամադրված ենք աշխատանքային, և, հուսով եմ, քննարկումները կբերեն կոնկրետ արդյունքների»,- հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ թեև գումարը փոխանցվել է, բայց Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել:

Տեսանյութեր

Լրահոս