Գերմանիայում ապրող հայը Փաշինյանից պահանջում է արագացնել. դատել Ծառուկյանին, Քոչարյանին և այլոց
«Մեր թիվ մեկ խաղաքարտը ժողովրդավարությունն է, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և մարդկանց իրավունքների պաշտպանությունը». հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նախկին իշխանությունների թալանածը ետ բերելու հարցին ի պատասխան։
Ըստ նրա՝ ժողովրդավարական իշխանության ամենակարևոր հատկությունը պետք է լինի զսպվածությունը և ինքն իրեն սահմանափակելու կարողությունը:
Նա կարևորել է ինստիտուտների ստեղծումն ու դրանց առաջ խնդիրներ դնելը. «Պահանջել արդարություն ու արդարադատություն»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ հանցագործները չեն փախչի և անխուսափելիորեն կարժանանան պատժի. «Ինստիտուցիոնալ մոտեցումը հետևյալն է՝ ստեղծել մեխանիզմներ, որով մեղավորը պատժվի․ ես լինեմ, ուրիշը լինի, դուք լինեք»։ Նա վստահեցրել է, որ քաղաքական նպատակ չէ կոնկրետ մարդու պատժելը. «Քաղաքական նպատակ է երկրում արդարադատություն ունենալը»։
Ըստ Փաշինյանի՝ կան տասնյակ դատավարություններ, բայց չկան դատավճիռներ.
Նա նշել է, որ ինքը սահմանադրական արգելք ունի՝ իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողությունները, որոնք իրավասու է կատարել։ Ըստ վարչապետի՝ եթե անցնի այդ սահմանը, ժողովրդավարության փոխարեն կունենանք դիկտատուրա. «Մարտահրավերներին դիմակայում ենք միայն ժողովրդավարության շնորհիվ»։