Բաժիններ՝

Բլինքենն ու Քեմերոնն ընդգծել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև հատուկ հարաբերությունների կարևորությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտգործնախարար Դևիդ Քեմերոնն առաջին հեռախոսազրույցում հայտարարել են երկկողմ հարաբերությունների կարևորությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։

«Պետքարտուղար Բլինքենը և լորդ Քեմերոնն ընդգծել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ հարաբերությունների հաջորդականությունը, դրանց կարևորությունը տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար», – հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նաև պաղեստինաիսրայելական հակամարտության, Չինաստանի հետ հարաբերությունների և Ուկրաինայի օգնության հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930