
Պետդեպարտամենտում տարաձայնություններ կան. ի՞նչ է ասել Բլինքենը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը խոստովանել է, որ գերատեսչության ներսում առկա են տարաձայնություններ՝ կապված Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության հարցում Ջո Բայդենի վարչակազմի մոտեցման հետ:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Բլինկենի՝ Պետդեպի աշխատակիցներին ուղղված էլեկտրոնային նամակին։
«Պետքարտուղարության որոշ մարդիկ կարող են չհամաձայնել մեր մոտեցումների հետ կամ կարծում են, որ կարող ենք ավելի լավ բան անել», – ասվում է CNN-ի ձեռքի տակ հայտնված նամակում:
«Ես գիտեմ, որ ձեզանից շատերի համար այս հակամարտության պատճառած տառապանքը խորապես անձնական է: Ես նաև ապրում եմ այն ցավը, որը դուք զգում եք, երբ դիտում եք երեխաների, տարեցների, կանանց և այլ քաղաքացիական անձանց տանջանքները», – ասվում է Բլինկենի նամակում:
Պետքարտուղարը խոստովանել է, որ «չափազանց շատ պաղեստինցի խաղաղ բնակիչներ են զոհվել», և որ «առավելագույսն պետք է արվի նրանց տառապանքը նվազեցնելու համար»: