Հայաստանում քրեական հետապնդում է հարուցվել՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ. «Փաստինֆո»

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին  «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Այսպես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու, թե 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ հրահրված պատերազմի վերաբերյալ քրեական վարույթների շրջանակներում Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում՝ Ադրբեջանի ռազաքաղաքական ղեկավարության քանի ներկայացուցչի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել, արդյո՞ք հետախուզում հայտարարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի, ԳՇ պետ Քերիմ Վելիևի նկատմամբ՝ պատերազմական հանցավորությունների համար, գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց, զինվորականների սպանությունների, խոշտանգումների քանի դեպք է արձանագրվել և արդյո՞ք այդ դրվագներով ևս որևէ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվել է։

 

«ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ-ում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիկան բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․ խմբագրության հեղ․ ) 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ահաբեկչության), 217․1 -րդ հոդվածի 2-րդ մասի (ահաբեկչության ֆինանսավորման), 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով), 384-րդ հոդվածի 2-րդ մասի (ագրեսիվ պատերազմ սանձազերծելը), 389-րդ հոդվածի (Միջազգային ահաբեկչությունը), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի (Զինված ընդհարումների ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող կամ պաշտպանության միջոցներից զրկված անձանց, վիրավորների, հիվանդների, բժշկական կամ հոգևոր անձնակազմի, սանիտարական զորամասերի կամ սանիտարական տրանսպորտային միջոցների, ռազմագերիների, քաղաքացիական անձանց, քաղաքացիական բնակչության, փախստականների, հովանավորվող անձանց կամ ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանությունից օգտվող այլ անձանց սպանության և խոշտամգման), 390-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի (վերոնշյալ անձանց առողջությանը վնաս պատճառելը և գույքն անօրինական, կամայական, մեծ չափերով ոչնչացնելը կամ յուրացնելը), 390-րդ հոդվածի 3-րդ մասի (քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը), 395-րդ հոդվածի 1-ին մասի (վարձկանների հավաքագրումը) 397,1-րդ հոդվածի 1-ին մասի (Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) հատկանիշներով հարուցված թիվ 69108320 քրեական վարույթի նախաքննությունը»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ից՝ նշելով, որ նշված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ շուրջ 20 ներկայացուցիչների, այդ թվում՝ «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։