Հռամի պապը հայտարարությամբ է հանդես եկել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ Իսրայելի և Պաղեստինի շուրջ ստեղծված ճգնաժամը չի ընդլայնվի և կոչ է արել չսպանել այս և այլ հակամարտությունների մեջ ներգրավված երեխաների ապագան։
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նա ընդգծել է, որ շարունակում է մտածել Մերձավոր Արևելքում տիրող հակամարտության մասին, որտեղ բազմաթիվ մարդիկ են կորցրել իրենց կյանքը, ինչպես նաև խնդրել է կանգ առնել հանուն Աստծո և դադարեցնել կրակը։ Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ դրա համար կօգտագործվեն բացարձակապես բոլոր միջոցները, օգնություն կտրամադրվի նաև վիրավորներին։
Պապը նաև կոչ է արել ազատ արձակել պատանդներին, որոնց թվում կան բազմաթիվ երեխաներ, և նրանց վերադարձնել իրենց ընտանիքներ։
Մինչ այս՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել էր, որ ռուսական կողմը կոչ է անում շտապ դադարեցնել արյունահեղությունը Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունում։