
Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Չարենցավանում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Չարենցավանի բաժինների քրեական հետախույզների համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 3-ին Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին է տեղափոխվել 43-ամյա Արտաշես Ս.-ն, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: