
Համբուրգի օդանավակայան ներխուժած տղամարդը պահանջել է իրեն տեղափոխել Թուրքիա

Համբուրգի օդանավակայան ներխուժած զենքով տղամարդը դեպի Թուրքիա տոմսեր է պահանջել իր և պատանդ վերցված դստեր համար։ Այս մասին հայտնում է Bild թերթը։
Այս պահին տղամարդը ավտոմեքենայյի մեջ է, որով նա չորս տարեկան դստեր հետ մխրճվել է արգելապատնեշի միջով և դուրս եկել թռիչքուղի։ Նա մեքենան կանգնեցրել է Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռի մոտ։
Մինչ այդ ինքնաթիռի բոլոր ուղևորները տարհանվել են, ոչ ոք չի տուժել: Զինված տղամարդու հետ բանակցություններ է վարում ոստիկանությունը։