Հերթական պարգևավճարներն ԱԺ-ում. Արցախահայերի խնդիրները կարող են սպասել

Մինչ Արցախից բռնի տեղահանված 120 հազար արցախահայեր շարունակում են Հայաստանում բախվել բազմաթիվ սոցիալական խնդիրների, ԱԺ-ում պարգևավճարներ ստանալու ավանդույթը շարունակվում է, առիթն էլ ՀՀ անկախության օրն է։

Այսպիսով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին պարգևավճարներ տալու մասին կարգադրություն է ստորագրել, որը հրապարակվել է հոկտեմբերի 26-ին խորհրդարանի պաշտոնական կայքում։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների:

Կարդացեք նաև

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-  նշված է կարգադրության մեջ։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ստացած պարգևավճարն ամբողջությամբ ուղղելու են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման համար։

 

Տեսանյութեր

Լրահոս