Այդ փողոցային «չնթռլոները» ոչնչություններ են, իմ կոշիկի տակն այս երկրին 1 մլն անգամ ավելի շատ է օգուտ տալիս, քան իրենք. Խաչատուր Սուքիասյան

Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով վերջերս Հյուսիսային պողոտայում քաղաքացիների կողմից իրեն «թուրք և դավաճան» անվանելուց, ասաց՝ երբ գողին բռնում են, ինքն այլ տեղում է գողին ցույց տալիս։

«Դավաճանը նրանք են, ովքեր թալանել ու այս երկրի բյուջեին որևէ կոպեկ փող չեն տվել, գնացել են արտասահման՝ Հայաստանի հասցեին վատ բաներ են խոսացել, 30 տարի հետաձգել են ղարաբաղյան խնդիրը միայն մի բանի համար, որ մի քիչ իրենց կենցաղն ու պայմանները լավացնեն։ Այդ փողոցային «չնթռլոները» ոչնչություններ են, իմ կոշիկի տակն այս երկրին 1 մլն անգամ ավելի շատ է օգուտ տալիս, քան այդ ոչնչությունները, որոնք փողոցում մեկին կամ մյուսին վիրավորում են։ Ես ավելի քաղաքակիրթ գտնվեցի, կին էր, չվիրավորեցի, տղամարդու նման չհայհոյեցի։

Հիմա զգուշացնում եմ՝ եթե ՀՀ-ում այլ երկրի քաղաքացի, ոնց որ գնացին Կանադայում արեցին, մեկ այլ քաղաքացու կվիրավորի, իմացեք՝ ավելի վատ ձևով պատասխան է ստանալու»,- սպառնաց Խաչատուր Սուքիասյանը։

Լրագրողի հարցին՝ երբ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու վրա, ինչո՞ւ պատասխան չտվեց, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց, որ այդ քաղաքացին շատ մեծ աղմուկ է հանել։

Կարդացեք նաև

«Կապ չունի՝ թքողն ով է, դա իր քաղաքական պատմության մեջ մեծ դեր է խաղալու և խաղացել է»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս