Բաժիններ՝

Բժիշկը հերքել է աշնանը սոխի ու սխտորի սուպեր օգտակարության մասին լուրերը

Աշնանային սննդակարգը պետք է պարունակի բավարար քանակությամբ բանջարեղեն և լինի բազմազան, ինչպես տարվա մյուս եղանակներին։ Այս մասին խոսել է թերապևտ Իգոր Ալենտովը։

Նա նշել է, որ ճիշտ սննդակարգով ու դրա կազմակերպմամբ օրգանիզմն անմիջապես կստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է, և վիտամիններ չի պահանջի, որոնք մարդը հաճախ համալրում է մուլտիվիտամինային պատրաստուկների և սննդային հավելումների միջոցով։

«Վիտամին D-ն է թերևս կարևոր ընդունել, քանի որ մենք ապրում ենք արևի պակասի պայմաններում։ Որպես կանոն, այլ հավելումների կարիք չկա։ Այն, որ մեզ փոխանցում են սննդային հավելումների կանոնավոր օգտագործման կարևորությունը, ավելի շուտ մարքեթինգային է, որը որևէ կապ չունի բժշկական նպատակահարմարության հետ»,- ըստ shantnews-ի՝  պարզաբանել է փորձագետը։

Ալենտովը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել բջջանյութ կամ դիետիկ մանրաթել պարունակող մթերքների բավարար քանակություն, օրինակ՝ վարունգ, կաղամբ, խոտաբույսեր, հատիկաընդեղեն և ընկույզ:

Կարդացեք նաև

«Աշնանը սոխի և սխտորի ակտիվ օգտագործումը, ինչպես մեզ մանկուց խորհուրդ են տվել մեր մայրերն ու տատիկները, մեծ օգուտ չի բերի: Նրանց հակամանրէային հատկությունները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե դուք միանգամից մի ամբողջ դույլ ուտեք, ինչը հաստատ չարժե անել։ Մնացած դեպքերում դա պարզապես լավ համեմունք է, վիտամինային հավելում»,- ասել է մասնագետը։

Տեսանյութեր

Լրահոս