Բաժիններ՝

Բլղուրով և սնկով փլավ

Բաղադրիչներ`

• բլղուր խոշոր- 1,5 բաժակ

• սունկ- 400 գ, կտրատած

• սոխ- 1 գլուխ, կտրատած

• սխտոր- 1֊2 պճեղ, ճզմած

• ուրց- ½ թ/գ (կամ թարմ)

• ձեթ- 3-4 ճ/գ

• աղ և սև պղպեղ

• սերուցք- 70 մլ

• պանիր- քերած (հալվող, մատուցելու համար)

Պատրաստման եղանակը`

Բլղուրը լվանալ, ավելացնել 2,5 բաժակ ջուր, դնել կրակի վրա, հասցնել եռման աստիճանի, կրակի վրայից վերցնել, ծածկել կափարիչով, թողնել ուռչի։

Ժամանակ առ ժամանակ խառնել, որպեսզի չկպչի։

Ձեթով տապակել սունկը, ավելացնել սոխն ու սխտորը, տապակել 2-3 րոպե։ Ավելացնեմ ուրցը, համեմել աղով և սև պղպեղով։

Տապակի մեջ ավելացնել բլղուրն ու սերուցքը, լավ խառնել։ Մատուցել քերած պանրով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս