
Երևանից Լեռնային Ղարաբաղ կմեկնի ավտոբուսների հերթական խմբաքանակը

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան ուղևորված 25 ավտոբուսներն արդեն ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տեղափոխել են Գորիս:
Ավտոբուսների հերթական խմբաքանակը սեպտեմբերի 29-ին կրկին կմեկնի ԼՂ:
«Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին»,- ասված է հաղորդագրության մեջ: