«Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը… հուզմունքից խեղդվելով…». արցախցի բռնի տեղահանված մարդիկ՝ ֆրանսիացի լուսանկարչի աչքերով

Ֆրանսիացի լուսանկարիչը, ով այս օրերին Գորիսում է, նկարագրել է, թե ինչպես է Արցախից բռնի տեղահանված երեխաներից մեկը ճանապարհին բեռնատարի թափքից իրեն խնձոր տվել։

«Ես լուսանկարում էի երեխաներին, ովքեր ճանապարհ էին գնում բեռնատարով…, նրանցից մեկն ինձ խնձոր տվեց: Ես ուզում էի ասել՝ ոչ, որովհետև նա դրա կարիքը շատ ավելի շատ ուներ, քան ես, բայց նրա հայրը և նա պնդում էին, որ ես վերցնեմ այն… Այսքանն էի ուզում գրել։

Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը՝ հուզմունքից խեղդվելով…»,- գրել է լուսանկարիչը՝ կից ներկայացնելով լուսանկարները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930