
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով

Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 29-ի, 30-ի ցերեկը, հոկտեմբերի 4-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 4-ի ցերեկն առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-4-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։