ՀԱՆՁՆՈՒՄ՝ Արցախի, Հայաստանից նոր տարածքների, «Զանգեզուրի միջանցքի». Վարուժան Գեղամյան. ՈՒՂԻՂ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հայաստանի դե ֆակտո իշխանությունները 2020թ. համաձայնել է ադրբեջանա-թուրքական տանդեմի բոլոր պահանջներին՝ փուլ առ փուլ կատարելու պայմանով:
  • Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Անկախության օրը, Հայաստանի Հանրապետության 32-ամյակին, Հայաստանի Հանրապետություն փաստացի գոյություն չունի: Չկա պետության գլխավոր նպատակը՝ անվտանգության ապահովումը, հետևաբար՝ չկա նաև պետություն: Մենք գործ ունենք պետության փաստացի փլուզման հետ: 
  • Ի՞նչ է լինելու հաջորդիվ՝

1. Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։

2. ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինի մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։

Կարդացեք նաև

3. Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց ձորի մարզերից նոր տարածքների հանձնում Ադրբեջանին՝ «անկլավ» անվան տակ։

4. Սյունիքով և Տավուշով Ադրբեջանին ու Թուրքիային միջանցքի տրամադրում։ Դրանցից մեկը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն է»։

5. Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների և թուրքերի զանգվածային (մի քանի տասնյակ հազարի) բնակեցում և նրանց իրավունքների ապահովում՝ թուրք-ադրբեջանական միջազգային երաշխիքներով։

6. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրճատում, ատոմակայանի փակում, կրթական համակարգի փոփոխություն։

7.Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների հետապնդում՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ» գործած հանցանքների (այսինքն՝ բանակում ծառայելու) համար։

  • Էս ամենը երաշխավորված կլինի, եթե Հայաստանում մնա այսօրվա դե ֆակտո իշխանությունը, ով էս ամենի գլխավոր, միակ մեղավորն է։
  • Հիշենք, որ «անկլավները» հերթական տարածք չեն. դրանք ռազմավարական խորության ապահովման տեսանկյունից կարևորագույն տրանսպորտային ճանապարհներ են: Իսկ թե ինչ է լինում ադրբեջանական վերահսկողություն ունեցող հայկական ճանապարհների հետ, կարելի է տեսնել Գորիս-Կապան ճանապարհի օրինակով:
  • Այս տաղավարից ոչ շատ հեռու գտնվող բակերից մեկում գտնվում է 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանի տան մնացուկները, որը Ադրբեջանը պահանջում է վերանորոգել ու ճանաչել՝ որպես Ադրբեջանի մշակութային ժառանգության մաս:
  • Ադրբեջանցիների՝ ՀՀ-ում վերաբնակեցումը պատրվակ է՝ ցանկացած պահի ռազմական միջամտություն իրականացնել Հայաստանում:
  • Պահանջ է դրված Ադրբեջանի կողմից փոխել ՀՀ դասագրքերը, որոնցում չի լինի հիշատակություն Ցեղասպանության, Արցախի, ազատագրական պայքարի մասին, ինչն արդեն, ի դեպ, մեկնարկել է:
  • Եթե փոխվի ՀՀ դե ֆակտո իշխանությունը, մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ բարելավել մեր դիրքերն ու ամրացնել մեր անվտագային ճարտարապետությունը:
  • Այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ճարտարապետությունը կառուցում ու թելադրում էին Հայաստանի Զինված ուժերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարությունները համաձայնեցնում էին Հայաստանի հետ: 2018թ.-ից հետո մենք կորցրել ենք այդ դիրքը. ամեն ինչ վճռում են առանց մեզ:
  • Այս տարածաշրջանում ներգրավված բոլոր երկրներին ձեռնտու էր կառավարելի Հայաստան: Այս առումով 2018թ. տեղի ունեցածը ձեռնտու էր բոլորին:
  • ՀՀ դե ֆակտո իշխանությունը որդեգրել է մի գիծ, որը ենթադրում է ՀՀ-ից ռուսական ազդեցության հեռացում: Երբ ռուսներին հանեն այստեղից, Արևմուտքն իր դաշնակից Թուրքիային պատվիրակելու է, որ վերահսկի Հարավային Կովկասը:
  • Արևմուտքի համար Հայաստանն արժեքը կորցնելու է այն պահին, երբ Ռուսաստանն այլևս այստեղ չլինի: Հակառակ գործընթացն էլ կա: Իրանի ու Ռուսաստանի համար էլ հետաքրքիր ենք այն պատճառով, որ դեռևս հնարավորություններ ունենք դիմակայելու Արևմուտքին:
  • Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն աշխատում են Ռուսաստանի հետ այս տարածաշրջանի հարցով՝ կիրառելով տնտեսական, քաղաքական և դիվանագիտական բոլոր գործիքները:
  • Թուրքիան և Ադրբեջանը հսկայական գումարներ են ծախսել ռուսական ռազմաքաղաքական էլիտայում ազդեցության գործակալներ ունենալու համար:
  • Դաշնակիցը տրված մեծություն չէ, այն ամենօրյա աշխատանք է պահանջում:
  • Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին չլինելը կփոխի իրերի ողջ տրամաբանությունը:
  • Հայոց պատմության ողջ ընթացքում Սյունիքն ու Արցախը երբեք չեն հայաթափվել: Նրանք մշտապես եղել են պետականության կրողը: Հիմա խոցվում է այդ հենասյուներից գլխավորը՝ Արցախը: Երբեք մենք չենք ունեցել իշխանություն, որը բացահայտորեն կսպասարկեր թշնամու շահը, ինչպես այսօր:
  • Հիշենք՝ ինչ արեց Արամ Մանուկյանը. նա որոշեց՝ ովքեր հասկանում են վիճակի լրջությունը, պետք է զբաղվեն մեր լինելիության խնդրով: Լավ իմաստով դարձավ Երևանի դիկտատոր, դիմեց Կաթողիկոսին, ով նույնպես չհրաժարվեց պատասխանատվությունից, ու կազմավորեց պետություն, դժվարությամբ, բայց արեց: Հիմա պետք է ընդդիմությունը նույնն անի, բայց մինչ այդ պետք է հասկանալ, որ սա ազգային-ազատագրական պայքար է:
  • Քաղաքացուն ուզում եմ ասել՝ գիտեմ, որ շատ ծանր է, բայց լիարժեք վերջը չէ, պետք չէ հուսահատվել: Եթե վերջը լիներ, Թուրքիան ու Ադրբեջանը հսկայական գումարներ չէին ծախսի մեզ ճնշելու համար: Ունենք ռեսուրս, պետք է ապավինել մեր ուժերին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս