Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարման ղեկին է արդեն մոտ հինգուկես տարի։ Նա ավերել է՝ ինչ հնարավոր է, մահեր ու սուգ է բերել տասնյակ-հազարավոր հայկական օջախներ, ինչպես բառախաղ անելով խոստանում էր՝ «անծուխ Հայաստան» է բերել։ Բայց այսքանից հետո դեռ դժգոհում է, որ իր արածը չի գնահատվում։ Իր պես հանճարեղ գործիչն արժանի չէ հայ ժողովրդին ղեկավարելու, Հայաստանի պես խղճուկ երկիրը փոքր է իր հնարավորությունների համար, նա տիեզերական մասշտաբի գործիչ է։