Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը` Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցի ընթացքում Հասանովը «կմասնակցի մի շարք միջոցառումների՝ օգոստոսի 30-ի՝ Թուրքիայի հաղթանակի օրվա կապակցությամբ»։
Նախատեսվում է, որ այցի շրջանակներում նախարարը կմասնակցի նաև Թուրքիայի ազգային պաշտպանության համալսարանի հատուկ նշանակության ուսումնական հաստատություններում անցկացվող ավարտական արարողություններին։