Թուրքիան առանց Ստամբուլի. ԱՄՆ-ում ցուցադրված սկանդալային քարտեզը
Ամերիկյան «FOX News» լրատվականը հեռուստաալիքը հրապարակել է Մերձավոր Արևելքի քարտեզը, որտեղ տեղ է գտել նաև ներկայիս Թուրքիայի Հանրապետության քարտեզը՝ բացառությամբ Ստամբուլի և այդ երկրի եվրոպական շրջանների։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հրապարակվածք քարտեզը հիստերիայի ալիք է բարձրացրել թուրք ազգայնական շրջանակներում, թուրքական մամուլում, ինչպես նաև քննարկման առարկա դարձել սոցցանցերում։
Ազգայնական և իշխանամերձ «Sabah» պարբերականը, որը համարվում է նախագահ Էրդողանի «խոսափողը», գրել է․ «ԱՄՆ-ում գործող FOX հեռուստաընկերությունը, որը կեղծ ու շինծու լուրերով թիրախավորում է Թուրքիան, նոր սկանդալի հեղինակ է դարձել»։
Նշվելով, որ Թուրքիան նույնպես ներառվել է «FOX News»-ի հրապարակած Մերձավոր Արևելքի քարտեզում, ասվում է․ «Քարտեզի վրա ոչ մի դետալ աննկատ չմնաց։ Պարզվեց, որ Ստամբուլը ներառված չէ հեռուստաալիքի կողմից օգտագործված Թուրքիայի քարտեզում։ Մյուս կողմից, հայտնի է, որ FOX-ն աջակցում է նաև Disney Plus-ին, որը, ենթարկվելով հայկական լոբբիի ճնշմանը, «Աթաթուրք» սերիալը դեռ չհեռարձակված հանել էր եթերից»։
Թուրքական պարբերականը այս քարտեզը վերնագրել է «Սադրանք՝ առանց Ստամբուլի»։