Արայիկ Հարությունյանին նմանակող Դավիթ Մինասյանը և ևս մեկ քաղաքացի բերման են ենթարկվել

Արցախցի Դավիթ Մինասյանը, որը նմանակում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, այսօր կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին հայտնում են ԱՀ նԳՆ ոստիկանությունից։

Oգոստոսի 26-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում, Վերածննդի հրապարակում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Դ.Մ.-ն (ծնված 1989թ.) և Խ.Հ.-ն(ծնված 1991թ.), Արցախի Հանրապետության նախագահի կողմից հայտարարաված ռազմական դրության պայմաններում, օրենքով (հոդված` 235) սահմանված կարգի խախտմամբ, դիտավորությամբ կազմակերպել և անց են կացրել հավաք: Այս մասին հայտնում են ԱՀ նԳՆ ոստիկանությունից։

Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն:

Փաստի առթիվ Ստեփանակերտ քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031