Բաժիններ՝

Չգնահատված լինելն ու զենքի բիզնեսը

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ Վահագն Դիլբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չգնահատված լինելն ու զենքի բիզնեսը

Սթիվենս Մաքսիմն ամերիկացի գյուտարար է, ով ստեղծել է լեգենդար “Մաքսիմի գնդացիրը”։ Բայց հետաքրքիրն այն է, որ Մաքսիմը երբեք չի հետաքրքրվել զենքերով ու նրա կիրքն էլեկտրականությունն էր։ Ծնվելով աղքատ ընտանիքում և աշխատելով 14 տարեկանից՝ Մաքսիմի միակ երազանքն էլեկտրականության ոլորտում ինչ-որ լավ բան ստեղծելն ու գումար աշխատելն էր։ Ստեղծելով էլեկտրական լամպերը՝ տաղանդավոր ինժեները մասնակցում է Փարիզի ցոցահանդեսին, որտեղ էլ տեղի է ունենում Թոմաս Էդիսոնի հետ առաջին վեճը։ Էդիսոնն ահավոր ագրեսիվ էր ցանկացած մրցակցի՝ այդ թվում նաև Մաքսիմի և Տեսլայի նկատմամբ։ Նրանք դառնում են հավերժ թշնամիներ և առաջ անցնելով ասեմ, որ Էդիսոնը ճնշում է գործադրում իր ժամանակակիցներից բոլորի նկատմամբ, քանի որ ուներ մեծ կապեր ինչպես իշխանությունում, այնպես էլ ֆինանսական արիստոկրատիայում։

Եվ իր կապերի շնորհիվ Էդիսոնը Մաքսիմին անհայտացնում է տեսադաշտից։ Բոլորն էլ գիտեին, որ Մաքսիմը տաղանդավոր ինժեներ է, բայց դե Էդիսոնի լոբբինգը, նրա PR-ը խլացնում էր բոլորին։ Մաքսիմի հետ ինչ-որ ձև, անհայտ ինչ-որ մի տեղից կապ է հաստատում United States Electric Lighting Company-ն և նրան հրավիրում Անգլիա աշխատանքի։ Չունենալով ոչինչ՝ Մաքսիմը համաձայնում է և Էդիսոնն ազատվում է ևս մեկ մրցակցից։ Մաքսիմն այս ամենը լավ էր հասկանում, որ իրեն «ցրել» են, բայց դե ստիպված էր, այլ տարբերակ չուներ, գումար էր պետք։ Անցնում է որոշ ժամանակ և խիստ գումարի կարիքը վերանում է, գործն էլ դառնում անհետաքրքիր։ Մաքսիմը տանջվում էր իր կրքի ձեռքը, ցանկանում էր զբաղվել էլեկտրականությամբ, բայց հնարավորություն չուներ, ոչ մի ձև։ Նյարդային վիճակից որոշում է ճամփորդել Եվրոպայով և Փարիզի հյուրանոցներից մեկում հանդիպում է իր հին ընկերոջը։ Մաքսիմն իր նյարդային վիճակը կիսվում է ընկերոջ հետ՝ պատմելով, որ իրեն ցրել են, ազատվել են իրենից ու վերադառնալու շանս չունի, ապրելու իմաստ էլ չկա։ Ընկերը լսում է Մաքսիմի բողոքներն ու մեր ժարգոնային լեզվով ասում․

_ Այ ախպեր, ‘թարգի’ քո քիմիան ու էլեկտրականությունը։ Եթե ուզում ես մեծ գումարներ աշխատել, ապա մտածիր այնպիսի բան, որը կոչնչացնի մարդկանց, քանի որ Եվրոպայի ամեն մի երկիր ցանկանում է մյուսի կոկորդը կրծել։ Լուրջ մտածիր այս ուղղությամբ, նրանք իրար կսպանեն, դու էլ գումար կաշխատես։

Այս խոսքերից Մաքսիմն այնպես է տպավորվում, որ անցնում է գործի։ Դե եթե երկիրն էլ ավելի լավը դարձնող էներգիա չեք ուզում, ստացեք ավիրողը։ Ու Մաքսիմը, չկարողանալով Էդիսոնին անցնել էլեկտրականության մեջ, անցնում է զենքի ոլորտում։

Հեռանալով աշխատանքից՝ Մաքսիմն անցնում է փորձարկումների և շուտով աշխարհին է ներկայացնում «Մաքսիմի գնդացիրը»։ Մաքսիմն իր գնդացիրն առաջինը ներկայացնում է ԱՄՆ-ին, որի կառավարությունն ընդհանրապես հետաքրքրություն չի ցուցաբերում, քանի որ նրանք նախապատվությունը տալիս էին Բրաունինգի զենքին, հետո ԱՆգլիան է մերժում, իսկ Դանիայի թագավորն այնքան է ծիծաղում, որ Մաքսիմը որոշում է լքել դահլիճը։ Վերջում Դանիայի թագավորն ասում է, որ այդ զենքն անիմաստ փամփուշտի վատնում է։

Ու այդպես բոլորը մերժում են, բացի մի մարդուց՝ բանկիր Նատանիել Ռոդշիլդից։ Քանի որ Ռոդշիլդը զգում էր պատերազմի հոտը, լավ հասկանում է, որ ապագան այս գնդացրինն է, քանի որ սովորականները կրակում էին 250 փամփուշտ, իսկ Մաքսիմը՝ 500 ու առանց խնդրի։ Պատերազմի վրա աշխատած գումարն ամենահին, ամենափորձված ու ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկն էր Ռոդշիլդների համար։ Նատանիելը ֆինանսավորում է Մաքսիմին և վերջինս բացում է իր արտադրությունն ու պրեզենտացիա անում աշխարհի տարբեր մասերում։

Մարտի դաշտում կիրառելը երկար սպասեցնել չտվեց և Մաքսիմի գնդացիրն իր առաջին «փորձաշրջանն» անցնում է Աֆրիկայում, որտեղ բառի բուն իմաստով ոչնչացնում է տեղացի ազատամարիկներին։ Որակը գերազանց էր։ Գնդացրի մասին աղմուկն այնքան է տարածվում, որ սկսվում է մասշտաբային վաճառքն աշխարհի տարբեր ծայրերում։ Ու․․․ ու սկսվում է Առաջին Համաշխարհային պատերազմը, որի ընթացքում Մաքսիմի գնդացիրները գործի մեջ էին մտել բոլոր կողմերից ու «ոչնչացնում» էին եվրոպացիներին։ Մաքսիմը վաճառում էր բոլորին՝ ով ցանկանում էր կրակել, համեցեք, Հաճախորդները հերթ չէին տալիս։ Արդյունքում այս զենքը միլիոնավոր մարդկանց կյանքեր է խլում, այդ ավերակների վրա գումար են աշխատում մի քանիսը։

Բայց սըր Մաքսիմը երազում էր խաղաղ էներգիայի մասին, որը մարդկանց կյանքը պիտի բարելավեր, սակայն վիրավորանքը նրան տանում է դեպի լեգենդար գնդացրի ստեղծմանը։

Նկարում Սթիվենս Մաքսիմի գնդացիրն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս