ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։
Կատարվում է քննություն:
Թռուցիկների և զրույցների միջոցով երիտասարդները քաղաքացիներին պատմում են` ինչո՞ւ են Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալները Նիկոլ Փաշինյանի կողմից ենթարկվում քաղաքական հետապնդումների:
Այսօր Հայաստանի Անկախության Հռչակագրի օրն է։
2023 թվականի մայիսի 3-ին ընդունված ՀՀ օրենքով՝ Աշխատանքային օրենսգրքում կատարված մեծածավալ փոփոխությունների մի մասն արդեն ուժի մեջ է մտել (հուլիսի 31-ից), իսկ մյուս մասն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։
Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորը հայտարարել է, որ BRICS-ը համաձայնության է եկել ընդլայնման հարցում։
«Հիմա, երբ ես այստեղ եմ, ինձ համար դժվար է այդ մարդկանց ինչ-որ բան ասելը և դժվար է այդ հարցին պատասխանելը։ Ճիշտ է, այնպես չէ, որ ես այդ ամենով չեմ անցել ժամանակին, երբ բոլորի համար լավ էր, մենք էլ ուրիշ վիճակի մեջ էինք, շաբաթներով անձրևի տակ էինք քնում։ Սա մի կողմ դնենք, սա այսօր ամեն դեպքում էական չէ, որովհետև ես այսօր այստեղ եմ, նրանք՝ այնտեղ, նույնիսկ ինձ իրավունք չեմ վերապահի իրենց խորհուրդներ տալ»։
Լոռու մարզում ալավերդցի 38-ամյա տղամարդը մտել է Դեբետգյուղի մի բնակչի տուն և խոշոր չափի գումար գողացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում հանդիպել է ԱՄՆ Սենատի ազգային անվտանգության և կառավարության հարցերի հանձնաժողովի նախագահ Գարի Փիթերսի հետ։
Նիկոլն արդյոք դավաճանե՞լ է ինքն իրեն։ Հավանաբար ոչ, քանի որ դեռևս 90-ականներից զբաղվել է հակաարցախյան, պետականամաշ գաղափարների տարածմամբ, իսկ երբ իշխանություն է թափվել գլխին, սկսել է իրականացնել այդ ամենը։ Նա, սակայն, դավաճանել է՝ նախ 2018-ին, ապա՝ 2021-ին իրեն ձայն տված մարդկանց, խաբել է նրանց, մոլորեցրել, զավթել հայոց գահն ու ուզուրպացրել այն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ջրանցքում նավարկությունը վերադարձել է բնականոն հուն:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել շուտափույթ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելում եվրոպական աղբյուրը, գրել է EurAsia Daily-ն՝ հղում անելով РИА Новости-ին։
Պարզվել են Երևան քաղաքի 28-ամյա բնակչի սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:
2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը: Այս մասին հաղորդում են ԿԲ-ից:
Ես շրջվում եմ` նայելու մշուշապատ հորիզոնին: Վայրագ հարյուրամյակի վերջին տարում այս բլրին կանգնած` հայացքս ուղղում եմ Արարատյան դաշտի կանաչ տարածությանը` հարյուրավոր ճակատամարտերի թատերաբեմին, որ ձգվում է թուրքական սահմանը եզերող դիտակետերից այն կողմ: Մշտապես ձյունածածկ Արարատը` «Ցավի լեռը», աշտարակի պես վեր է խոյանում դաշտի վրա, իսկ ճանապարհներն ու գետերը ոլորվելով կորչում են հեռվում` մեր տեսողության սահմաններից դուրս:
Միջադեպը տեղի է ունեցել հյուսիս-արևելյան Միզորամ նահանգի Սայրանգ քաղաքում։
Նախադպրոցական հաստատությունների այն տնօրենները, որոնք աշխատում են աշխատանքային անժամկետ պայմանագրերով, պետք է հանձնեն հավաստագրման քննություն ու ձեռք բերեն ղեկավարման իրավունքի հավաստագիր մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Այս մասին այսօր հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Արարատի մարզում անցկացած խորհրդակցության ընթացքում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հնդկական «Չանդրայան-3» լուսնագնացը փափուկ վայրէջք է կատարել Լուսնի մակերևույթի վրա։ Այսպիսով, Հնդկաստանը դարձավ առաջին երկիրը, որը հաջողությամբ տիեզերանավ իջեցրեց Լուսնի հարավային բևեռում։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Մինչև 44-օրյա պատերազմը՝ 2020 թվականը, Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագրի օրվա իր ուղերձում ամենակարևոր հաղթանակն էր համարում Արցախյան փառապանծ ազատամարտը, պատերազմից հետո արդեն՝ հաղթանակների մասին հիշատակումը դառնում է պակաս կարևոր, և Փաշինյանը սկսում է խոսել դաշնակիցների հետ շփումների, անվտանգության, հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալու մասին:
Վրաստանում մեկնարկել են Ճկուն ոգի-2023 (Agile Spirit-2023) բազմազգ զորավարժությունները՝ օդադեսանտային ուժերի մասնակցությամբ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, բախվել են Chevrolet Volt մակնիշի մեքենան, Howo մակնիշի բեռնատարն ու Opel մակնիշի ավտոմեքենան:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն օգոստոսի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանին:
Միացյալ Թագավորությունը տեղյակ չէ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին։ Այս մասին հայտնել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատնից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը կոչ է արել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։ Այս մասին նա հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում։ Այս մասին X-ի (նախկին՝ թվիթերյան) իր էջում գրել է Ժան Ասելբորնը։
Մինչ Հիքմեթ Հաջիևը ջանք չի խնայում «ապացուցելու», որ «Լաչինի միջանցքը բաց է», միջազգային հանրությունը պատասխանում է ԿԽՄԿ-ի հայտարարությամբ այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին, իսկ պարենի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հունիսի 14-ին»:
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 10 մլն դրամի չափով։ Արցախի Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը՝ բեկանելով Բալասանյանի կալանավորման միջնորդությունը մերժելու մասին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել գրավը։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ժամանել է Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի անկախության օրվա տոնակատարությանը և «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովին։ Իր այցի մասին Նաուսեդան հայտնել է X (նախկինում՝ Twitter) և Facebook սոցիալական ցանցերում:
Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը երկու տարվա ընդմիջումից, 2021թ. Սյունիքի մարզ կատարած անփառունակ այցից, «Սյունյաց ողջույնների» արժանանալուց հետո կրկին մեկնեց Սյունիք: