
Պուտինն ու Էրդողանը «կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը»

Այսօր Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ տեղի կունենա Թուրքիայի նորընտիր կառավարության նիստը։ Սպասվում է, որ երկրի ղեկավարը հանդիպումից հետո հանդես կգա հայտարարությամբ, գնահատական կտրվի ներքին և արտաքին քաղաքականության զարգացմանը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ օրակարգի գլխավոր հարցերից մեկը կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն Հարավային Կովկասում կատարվող իրադարձություններն ու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով թուրքական Hurriet-ին գրում են, որ Պուտինն ու Էրդողանը կքննարկեն նաև «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցեր։
Պուտինի այցը Թուրքիա սպասվում է այս ամիս։ Այցի ստույգ ամսաթիվ չի հաղորդվում։