Բաժիններ՝

Վրաստանում 5G ինտերնետ է ներդրվում

Վրաստանում 5G տեխնոլոգիաների ներդրման գործընթացը սկսվում է, սակայն Հաղորդակցության հանձնաժողովի հայտարարած աճուրդին կմասնակցի միայն Վրաստանում գործող Selfie Mobile (նախկին Beeline:- խմբ.) բջջային օպերատորը, այսինքն՝ սկզբնական փուլում 5G ինտերնետից կկարողանան օգտվել միայն Selfie-ի օգտատերերը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Տնտեսական հարցեր լուսաբանող Business Media Georgia պարբերականին հանձնաժողովից հայտնել են, որ ընկերությունը հայտ է ներկայացրել առաջարկված բոլոր չորս լոտերի գնման համար։ Ընկերության տվյալներով՝ Selfie-ին ֆիննական Nokia տեխնոլոգիական հսկայի հետ համատեղ կիրականացնի հինգերորդ սերնդի ինտերնետ տեխնոլոգիան, և նախատեսվում է այդ ուղղությամբ ներդնել տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Selfie-ի տնօրեն Վասիլ Բերիշվիլիի խոսքով, համաձայնագրի համաձայն՝ Nokia-ն ոչ միայն կկառուցի նոր բազային կայաններ, այլև կարդիականացնի գոյություն ունեցող կայանները, այդպիսով Selfie-ի բաժանորդները 5G ինտերնետի հետ միասին կստանան ավելի լավ 4G կապ։ Նախատեսվում է երեքից հինգ տարվա ընթացքում երկրում ներդնել 5G տեխնոլոգիա։

Ըստ Բերիշվիլիի՝ Selfie-ի օգտատերերը ծառայության բարելավման առաջին արդյունքները կզգան մինչև տարեվերջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս