
Յուրի Բ.-ին ձերբակալվել են Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հուլիսի 24-ին, ժամը 02.30-ին, Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տարել 33-ամյա Յուրի Բ.-ին: Նա 2011 թ. հունվարի 28-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: