«Թուրքիան տարածքով մեծ է Ֆրանսիայից, բնակչությամբ՝ Գերմանիայից». գերմանացի տնտեսագետ

Գերմանական «SPIEGEL» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի և Ուկրաինայի Եվրոմիության (ԵՄ) անդամ դառնալու հավակնություններին։ Ըստ հոդվածի հեղինակ գերմանացի տնտեսագետ Հենրիկ Մյուլլերի, եթե Թուրքիան և Ուկրաինան դառնան ԵՄ-յան անդամ ԵՄ-ն կարող է դառնալ համաշխարհային ուժային գործոն և կարևոր դերակատար համաշխարհային ասպարեզում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մյուլլերը նշում է, որ 10 տարվա ընթացքում ԵՄ-ն կարող է ունենալ ևս 2 խոշոր անդամ պետություն Բալկաններում թեկնածու այլ երկրների հետ միասին։

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ ներկայումս Թուրքիան ունի ավելի շատ բնակչություն, քան Գերմաիան և դեմոգրաֆիական առումով շարունակում է դինամիկ աճ գրանցել։ Բացի այդ էլ Թուրքիայի տարածքը 2 անգամ մեծ է Գերմանիայից։

Անցնելով Ուկրաինային նշում է, որ թեև Ուկրաինան ունի նոսր բնակչություն, բայց իր տարածքով ավելի մեծ է, քան ԵՄ անդամ, տարածքով ամենամեծ Ֆրանսիան։ Եթե այս երկու երկրները դառնան ԵՄ անդամ, այդ պարագայում ԵՄ-ն կընդլայնի իր տարածքը ⅓-ով, բնակչությունը ¼-ով։ Դա կլինի մեգա-էքսպանսիա, ինչը ստվեր կգցի այն ամենի վրա, ինչը տեղի է ունեցել 1950-ականներից ի վեր եվրոինտեգրման գործընթացում։

Ընդգծելով ԵՄ-ի լուրջ ժողովրդագրական խնդիրները՝ մասնավորապես բնակչության ծերացումը, շատ վայրերում աշխատունակ տարիքի մարդկանց թվի նվազումը Մյուլլերը նշել է, որ Թուրքիան ունի առավելություն՝ երիտասարդ բնակչություն։

Այս առումով ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությունը կարող է օգնել ժողովրդագրական առումով։ Իր հերթին էլ անդամակցությունը կօգնի Թուրքիային հաղթահարել կառուցվածքային խնդիրները, ինտեգրվել եվրոպական արժեքներին, ներքին շուկային, և դա պոտենցիալ հաղթանակ է երկու կողմերի համար։

Հեղինակը նաև պնդում է, որ Թուրքիայում, Հունգարիայում և Լեհաստանում խնդիրներ կան այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրենքի գերակայությունը և տնտեսությունը։ Եվ եթե Թուրքիան դառնա ԵՄ անդամ, ապա անդամակցության մեջ կլինի ամենաբազմամարդ երկիրը և կունանա համապասխան կշիռ ԵՄ- որոշումներում։

«Անկարան կլինի Փարիզի և Բեռլինի հետ համեմատելի ուժային գործոն»,- կարծում է հոդվածի հեղինակը։

Տեսանյութեր

Լրահոս