«Հիմա նման բան են ասում մարդիկ, որոնք նուռը ձեռքներին սելֆիներ էին անում իրենց ասած Ակնայում, մեզ քննադատում էին փոխզիջումների համար։ Ի՞նչ եք սպասում մի «քաղաքական» ուժից, որն իր կոտրած ձեռքով ստորագրել է Պրահայի փաստաթութը, որով Արցախը մտել է Ադրբեջանի կազմի մեջ,- ասաց Շարմազանովը՝ այդ քայլը լավ արարք համարողներին հարցնելով,- Բա որ լավ եք արել, 5000 զոհ ինչո՞ւ տվեցիք, իսկ կարո՞ղ է հաջորդիվ էլ ասեք՝ լավ ենք արել, որ 5000 զոհ ենք տվել»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, խոսելով Հայաստանի համար Փաշինյանի նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին հայտարարությունների մասին, դրանք պայմանավորեց Ադրբեջանի նախագահի պահանջներով՝ ընդգծելով, որ Փաշինյանն այդ քայլին գնում է Ալիևի հրահանգով և ցուցումով։
«Ինչո՞ւ գնացիք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չեղարկմանը, ռուսական ազդեցության թուլացման համար ուրացաք Արցախը, որ հիմա Սյունիքի հարցը քննարկե՞ք։ Ադրբեջանը մեզ առաջարկում է Կալինինգրադի մոդելը, իսկ դա նշանակում է, որ ինչպես Կալինինգրադում ապրողն է առանց մաքսային և սահմանային վերահսկողության գնում Ռուսաստան և՝ հակառակը, այնպես էլ Ադրբեջանն է ուզում առանց մաքսային հսկողության երթևեկել Հայաստանով դեպի Նախիջևան։ Լավ, եթե, ի վերջո, հանգելու էիք այս լուծմանը, ինչո՞ւ զոհաբերեցիք Արցախը, չէ՞ որ Արցախը զոհաբերելուց ասում էիք՝ դա արեցիք, որ փրկեք Սյունիքը»,- ասաց Սուրենյանցը։
«Իրենք մտածում են, որ Արցախը հանձնելուց հետո Արևմուտքն իրենց կօգնի Հայաստանում մնալ իշխանության, եթեչկարողանան պահպանել նաև29.800 քառակուսի կմ Հայաստանը, որովհետև Փաշինյանի համար ի՞նչ տարբերություն, թե որտեղի վարչապետն է ինքը. կարող է մնալ անգամԱդրբեջանի կողմից 1919 թվականի առաջ քաշած քարտեզի սահմաններով Հայաստանի վարչապետը»։