«Պետության ղեկավարը պատերազմական իրավիճակում երեք առանցքային անելիք ունի». Սամվել Ֆարմանյան

Սամվեր Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետության ղեկավարը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, պատերազմական իրավիճակում երեք առանցքային անելիք ունի.

Ա.) Ապահովել երկրի ողջ ռեսուրսների մոբիլիզացիան՝ ի սպաս դնելով ռազմաճակատին,

Բ.) Դիվանագիտական ջանքեր գործադրել՝ ընդլայնելու դաշնակիցների բանակն ընդդեմ հակառակորդի,

Գ.) Ճիշտ գնահատելով ռազմաքաղաքական իրավիճակը՝ ստանձնել պատասխանատվություն և կայացնել որոշումներ:

Չորրորդը չկա:

Պարզ և աքսիոմատիկ քաղաքական բանաձև, որով պետք է դատել առանձին վերցրած որևէ առաջնորդի դերը պատերազմի ժամանակ:

Իսկ պատմության գնահատականը շատ ավելի պարզ բանաձև ունի՝ ձեռք բերված կամ կորցված տարածքներ:

Մնացածը քամի է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930