Բաժիններ՝

«Անգլերեն»-ը կրկին ռեկորդակիր է՝ 18-20 միավոր ստացած դիմորդների թվով

Ավարտվել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները։ «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից բացի, արդեն հայտնի են նաև «Օտար լեզուներ» առարկայի քննության նախնական արդյունքները: Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ «Անգլերեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 5634 դիմորդ, քննությանը մասնակցել է 5370-ը: Միջին միավորը եղել է 13.25-ը:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 643 հոգի կամ մասնակիցների 12 տոկոսը:

18-20 միավոր հավաքել է 878 հոգի կամ մասնակիցների 16.4 տոկոսը: Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 621 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 252, և 20 միավոր՝ 5 դիմորդ:

7.5-ից ցածր միավոր ստացել է՝ 643 հոգի կամ 32 տոկոսը (2022թ.-ին՝ 535 կամ 9,7 տոկոս, 2023թ.-ի առաջին փուլում` 485):

Կարդացեք նաև

18-20 միավոր հավաքել է 878 դիմորդ կամ 16.4 տոկոսը: (2022թ.-ին՝ 1131 կամ 20,6 տոկոս, 2023թ.-ի առաջին փուլում` 520 կամ 16.9 տոկոս):

«Գերմաներեն»-ից քննություն հանձնելու համար հայտագրվել է 57 հոգի, քննությանը մասնակցել է 55-ը: Միջին միավորը եղել է 13.74-ը:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 3 դիմորդ, 18-20 միավոր հավաքել է 7-ը:

Այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 6 հոգի, 19-19.75 միավոր՝ 1, իսկ 20 միավոր ոչ ոք չի ստացել:

2022թ. Քննությանը մասնակցել է 93 հոգի, 2023թ. առաջին փուլում՝ 26:

7.5-ից ցածր միավոր 2022թ. հավաքել է 9 հոգի, 2023թ. առաջին փուլում՝ 2:

18-20 միավոր 2022թ.հավաքել է 35 դիմորդ, 2023թ. առաջին փուլում՝ 2:

«Ֆրանսերեն»-ից քննություն հանձնելու համար հայտագրվել է 40 դիմորդ, քննությանը մասնակցել է 38-ը, միջին միավորը եղել է 12.74-ը, դրական միավորի շեմը չի հաղթահարել 4 հոգի կամ մասնակիցների 10.5 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 6 հոգի կամ մասնակիցների 15.8 տոկոսը:

Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է՝ 3, 19-19.75 միավոր՝ 3 դիմորդ: Ոչ ոք 20 միավոր չի ստացել:

2022թ. քննությանը մասնակցել է 70 դիմորդ, միջին միավորը եղել է 13.14-ը, իսկ 7.5-ից ցածր միավոր հավաքել է 6 հոգի, 18-20 միավոր՝ 15:

«Իտալերեն»-ից քննություն հանձնելու համար հայտագրվել և մասնակցել է 3 դիմորդ, միջին միավորը եղել է 18.33-ը:

18-18.75 միավոր ստացել է 1 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 1 դիմորդ:

Նշենք, որ, օրինակ, 2021թ. «Անգլերեն» առարկայից քննություն հանձնել է 4271 դիմորդ: Միջին միավորը եղել է 14.5-ը: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 356 է: 18-20 միավոր ստացել է 1233-ը:

Տեսանյութեր

Լրահոս