Ի՞նչ էր քննարկում սրճարաններում Արդարադատության նախարարը ԲԴԽ նախագահի հետ

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներն Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից նախ հետաքրքրվեցին, թե ի՞նչ խնդիր են ուզում լուծել Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) գործունեության «կարգավորմանն» ուղղված հայեցակարգով, հիմա էլ իրենց թիրախում լրատվամիջոցնե՞րն են։

«ԶԼՄ-ների հետ կապված շատ լուրջ բարեփոխումներ են նախատեսված, որը հենց ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ կոնսենսուսով ենք գալու, դեռևս որպես այդպիսին, նախագիծը չի շրջանառվել՝ քննարկումների փուլում է»,- նշեց Գ. Մինասյանը։

Երբ լրագրողն ասաց, որ նախագծի տեքստն արդեն կա, նախարարը կրկնեց նախորդ միտքը.

«Ասում եմ՝ նախագիծ դեռևս չի շրջանառվել, նախագիծը կոնսենսուսային է լինելու ոլորտային հկ-ների հետ»։

Կարդացեք նաև

Նա վստահեցրեց, որ նախագծի վերաբերյալ կիրականացնեն հանրային քննարկում, նախագիծը կազմավորման փուլում է, ապա ընդգծեց, թե նախագծի համար լրագրողներն իրենից շնորհակալ են լինելու։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ է քննարկում ԲԴԽ նախագահի հետ սրճարաններում, գուցե դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցե՞րն են քննարկում, Գրիգոր Մինասյանը սկզբում ասաց, թե հարցը չի հասկանում, այնուհետև հավելեց.

«Այդ հարցին մամուլով անդրադարձել ենք արդեն։ Արդարադատության նախարարը ոլորտային բոլոր գերատեսչության ղեկավարների հետ մշտապես քննարկումներ ու հանդիպումներ է  ունենում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս