Պապիկյանը պետք է գետինը մտներ, երբ իր ներկայությամբ ԱԺ նախագահը գեներալների է քննադատում. Մանուկյան
«Քիչ առաջ ԱԺ-ում հերթական միջադեպը եղավ, ուղղակի որևէ քաղաքակիրթ ձևակերպում անհնար է տալ ԱԺ նախագահին և ՔՊ խմբակցության ղեկավարին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով այսօր խորհդարանում տեղի ունեցած միջադեպին՝ ԱԺ նախագահի, Հայկ Կոնջորյանի և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջև։
Ըստ պատգամավորի, ՔՊ-ականները փորձեցին հերթական անգամ խանգարել խորհրդարանի աշխատանքի ընթացքը։
«Սա տրամաբանորեն մի բացատրություն ունի, որ երկրի առջև ծառացած քաղաքական օրակարգերը փորձում են շեղել նման քայլերով և կեղծիքներով, սուտ խոսելով։ Մարդկային, բարոյական որևէ սահման շատ վաղուց այդ բոլոր կարմիր գծերն անցել են և շարունակում են նույն ընթացքով շարունակել։
ԱԺ նախագահին թվում է, թե այդ աթոռը տնից է բերել, ինքը կարող է ամենախուլիգանական պահվածքն ունենալ, այդ թվում՝ նրա արտահայտությունը Սեյրան Օհանյանին, ամոթ էր ուղղակի, որ Սուրեն Պապիկյանն էր նստած, գետնովը պետք է մտներ, երբ Ալեն Սիմոնյանը գեներալների է քննադատում իր մակարդակով, ու խայտառակ ստեր են հայտարարում, թե՝ այսքան միլիոնների զենքեր են գնել»,- շեշտեց պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում