Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 2022-ի մայիսի համեմատ աճել է 45 հազ. 42-ով կամ 6.7%-ով
Հայաստանում հարկ վճարողների կողմից 2023թ. մայիսի համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 718 266, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 45 հազ. 42-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում են ՀՀ պեական եկամուտների կոմիտեն։
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023թ. մայիսին իրականացվել է 55.3 մլն գործարք` 978.7 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 3.6 մլն գործարքով կամ 7.1%-ով, իսկ արժեքային` 186.2 մլրդ ՀՀ դրամով կամ 23.5%-ով: