Ի տարբերություն Փաշինյանի՝ ՀՀԿ-ն ասում է՝ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում. Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ի տարբերություն Փաշինյանի՝ ՀՀԿ-ն ասում է՝ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։
Ներկայացնում են Մինսկում «Ռուսաստանի բարեկամներ»-ի ակումբի հավաքի ժամանակ իմ ելույթի թեզերը. 23.06.2023թ
1. Մեր երկրները գտնվում են նոր մարտահրավերների և սպառնալիքների փուլում։
2. 6 ամսից ավելի Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ եւ
այնտեղ հումանիտար աղետ է հասունանում։
3. Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է միջազգային իրավունքի հիման վրա։
4. Երկակի ստանդարտներն անընդունելի են։
5. Ի տարբերություն Փաշինյանի՝ՀՀԿ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
6. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի:
7. Ավանդական և հոգևոր արժեքները հայ և ռուս ժողովուրդների դաշինքի բանալին են։
8. ՀՀԿ-ն ու «Միասնական Ռուսաստանը» այս արժեքների կրողներն են։
9. ՀՀԿ-ի և «Միասնական Ռուսաստան» կուսակցության միջև դաշնակցային հարաբերությունները ծառայում են մեր երկրների ազգային շահերին։
10. Ի տարբերություն որոշ նոր կառավարիչների, ՀՀԿ-ն Ռուսաստանի Դաշնությունը համարում է ոչ թե սպառնալիք մեր ժողովրդի համար, այլ դաշնակից և անվտանգության երաշխավորներից մեկը։