ԲԴԽ անդամ, նախկին քարտուղարուհի, արդարադատության նախկին փոխնախարար Երանուհի Թումանյանցը չէր նկատել, որ բացարկ է հայտնվել է միայն Կարեն Անդրեասյանին. Սուրեն Անտոնյան
Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանը գրում է․ «Նախկին դատավորի դիտարկումները ԲԴԽ նիստի մասին
1. Վստահաբար կարող եմ պնդել, որ ԲԴԽ անդամներից առնվազն մեկը տիրապետում է վարչական դատավարությանը, սակայն ցանկություն չունի գիտելիքները ցույց տալ, որպեսզի գործընկերները վատ չզգան կամ մտածեն թե կոնսենսուս չկա կամ կարող է նախարարի միջնորդությունը մերժելու մասին է մտածում:
Նման կերպ չի մտածում ԲԴԽ այն դատավոր անդամը, որը տարակուսել էր նախորդ նիստում իրեն վարույթից հեռացնելու նույն հիմքի վերաբերյալ այս վարույթում այդ հիմքը սովորական դիտելու ԲԴԽ անդամների և արդարադատության նախարարության ներկայացուցիչների համերաշխ մոտեցման առիթով:
Դատավարությունը իրականացվում էր նիստը նախագահողի ճաշակով, որը բավականին տարբերվում էր վարչական դատավարությունից:
2. Դատավորների եվրոպական միության գնահատականները ԲԴԽ-ի քաղաքականացված լինելու վերաբերյալ ճիշտ էին և հաստատվեցին, առնվազն երկու դրվագով.
ա) արդարադատության նախարարության ներկայացուցիչը ստանձնել էր նախարարի ընկերոջ` Կարեն Անդրեասյանի պաշտպանությունը /ճիշտ է անհաջող, բայց դե…./
բ/ ԲԴԽ անդամ` ՄԻՊ-ի նախկին քարտուղարուհի, արդարադատության նախկին փոխնախարար Երանուհի Թումանյանցը չէր նկատել, որ բացարկ է հայտնվել է միայն Կ. Անդրեասյանին և ինքը այդ կապակցությամբ առարկելու, նկատառումներ ներկայացնելու կամ նախկին և ներկայիս շեֆին օգնելու պատրաստակամությունը հարիր չի այլևս ԲԴԽ-ի «անկախ» գիտնական անդամի կարգավիճակին: Բացարկված դատավորն ինքը պետք է ներկայացնի բացարկի հիմքերի և փաստարկների առնչությամբ իր նկատառումները արանց կողմնակի օգնության: Դա վերաբերում է անձամբ և բացառապես տվյալ անդամին, և ինքը տվյալ պաշտոնյայի քարտուղարուհին և տեղակալը չէր այլևս.
3. Իրեն դատավոր համարող Կ. Անդրեասյանը փորձում էր բացարկ հայտնած անձին համոզել, որ բացարկի հիմքերը հիմնավոր չեն, իրականում ուղերձ տալով մյուս անդամներին մերժելու ներկայացված բացարկը`խոստանալով առանձին սենյակում որոշ պարզաբանումներ տալ: Երևի մոռացել էր, որ առանձին սենյակում չպետք է մասնակցեր քննարկմանը, իսկ պարզաբանումները պետք է հրապարակային ներկայացվեն դատական նիստում, որպեսզի կողմին ևս հայտի դառնան դրանք:
4. Հիվանդության հիմքով նիստի հետաձգման միջնորդությունը բավարարվել է մասնակի: Նման բան դատական պրակտիկայում չի եղել և չի լինում, եթե դատավորը հռչակավոր իրավաբան Կ. Անդրեասյանը չէ: Նիստը մասնակի չի հետաձգվում: Եթե վարույթից որևէ մասնակցի հետ կապված մաս չի առանձնացվել, ապա նիստը մասնակի չի շարունակվում կամ մասնակի հետաձգվում: Նիստը վերաբերվում է բոլոր Եվ այս գիտելիքների պաշարով նիստը նախագահողը եզրահանգումներ պետք է անի դատավորի թույլ տված հնարավոր խախտումների առկայության կամ բացակայության մասին:
Գոնե դատավորները պետք է արձագանքեին նիստը նախագահողի գործողությանը /գիտնականներից նեղանալու բան չկա, դե հիմա էտ ա, նրանք հո պարտավոր չեն դատավարություն իմանալ, բա շեֆն ինչի համար ա/:
Նման պայմաններում նիստն ընդամենը փաստացի մեկ օրով հետաձգելով ԲԴԽ-ն ձևական մոտեցում ցուցաբերեց հարցին և ակնհայտորեն ցույց տվեց, որ ունի կայացված որոշում և այս նիստը ձևական բնույթ է կրում` ընդամենը ժամանակի անտեղի կորուստ: Այլ կերպ, որպես դատարան հանդես եկող ԲԴԽ-ի գործողությունները չեն ենթարկվում սովորական դատավարական տրամաբանությանը և չունեն բացատրություն:
Հ.Գ
քանի որ Անդրեասյան Կ.-ն լրագրողների հարցերից խուսաափելու համար պնդում էր դատավոր լինելու հանգամանքը, ապա պետք է տեղյակ լինի որպես դատավոր, որ ակնհայտ անարդար դատական ակտի կայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը վերացված չէ»: