Գործարանի կառուցման համար ներդրումներն ԱՄՆ-ից են՝ 70 և ավելի մլն դոլար. Արարատի մարզպետ

Հունիսի 13-ին ադրբեջանական կողմից Երասխի ուղղությամբ արձակած կրակոցներից հետո, այսօր ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններն այցելել են Երասխ։

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կրակոցները եղել են կառուցվող գործարանի ուղղությամբ, որի կառուցման համար ներդրումները գալիս են Միացյալ Նահանգներից, խոսքը 70 և ավելի մլն դոլարի մասին է։

«Այս պահին գործարանի կառուցման համար 200 մարդ է աշխատում, սակայն ավարտից հետո գործարանում կաշխատի մոտավորապես 1000 մարդ»,- նշեց Արարատի մարզպետը՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմն իր կրակոցներով նպատակ ունի թույլ չտալ, որպեսզի ՀՀ տնտեսությունը զարգանա։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմը կրակել էր Երասխի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել էին օտարերկրյա երկու քաղաքացի, վնասվել էին մեքենա և քաղաքացիական օբյեկտ։ Կրակոցների թիրախում եղել է կառուցվող մետալուրգիական գործարանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս