«Ասում է՝ ինչո՞վ է տարբերվում ճշմարտությունը ստից, սուտը ժամանակի փորձությանը չի դիմանում, իսկ ճշմարտությունը որքան էլ հերքեք՝ ավելի է հաստատվում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարարությանը, թե ՀՀ բոլոր իշխանություններն էլ մշտապես Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում և վարել են նման բանակցություններ։
Ըստ նախնական տեղեկատվության՝ նավը մեկնել է Լիբիայի Տոբրուկ քաղաքից։
Երասխի մետալուրգիական գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված և ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն ավարտվել են:
Փորձագետների համոզմամբ՝ այս ծայրահեղ միջոցը ծանր կանդրադառնա 2,5 միլիոն մարդու վրա, որոնք արդեն իսկ ստանում են իրենց անհրաժեշտ պարենային օրաբաժնի միայն կեսը և դրանով դժվարությամբ են ապրում:
Ատոմ Ջանջուղազյանը պետական համակարգում աշխատում է 1991 թվականից՝ շուրջ 32 տարի։ 1999-2016թթ նա զբաղեցրել է Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնը, 2016-2018թթ․՝ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 2018-2021 թթ Ատոմ Ջանջուղազյանը պաշտոնավարել է որպես Ֆինանսների նախարար, իսկ 2022 թվականի մարտի 2-ին ընտրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում։
Կապիտալ ծախսերը կատարվել են ընդամենը 60 տոկոսով. ինչո՞ւ, Խաչատրյանը՝ նախարարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հունիսի 3-ին Անկարայում իր երդմնակալության օրը կարճ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Ադրբեջանի վերջին գործողություններն ապացուցում են, որ եթե ուզում ես խաղաղություն, պետք է կարողանաս պաշտպանել այդ խաղաղությունը։
Ծալկայի մունիցիպալիտետի հայաբնակ Ղուշչի գյուղի 19-րդ դարում կառուցված կամուրջը փլուզվել է։ Հունիսի 13-ին հորդառատ տեղումների պատճառով վարարել է Խրամ գետը, և ջրի առատ հոսքը դարձել է կամարատիպ կամրջի փլուզման պատճառը։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
AMX AWARDS 2023 մրցանակաբաշխության շրջանակում Կոնվերս Բանկը դարձել է եռակի մրցանակակիր: Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ» անվանակարգում:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նախագահականի այս՝ առաջին հայացքից ոչինչ չասող պատասխանն այսպիսով, անուղղակի հաստատում է այն, որ այդ պատասխանը գրողներն իրենք էլ գիտակցում են Վահագն Խաչատուրյանի հայտարարությունների վտանգավորությունը՝ բովանդակ պատասխանից խուսափելով «մեկնաբանության կարիք չունեն» մեկնաբանելի ձևակերպմամբ։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Երասխում տիրող իրավիճակի մասին՝ ասաց, որ մոտավորապես 30 րոպե առաջ և այս պահին էլ իրավիճակն այնտեղ հարաբերականորեն կայուն է։
Հայաստանիր Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Ինչպես Al Akhbar թերթին հայտնել է Պատգամավորների պալատի նախագահ Նաբիհ Բերրին, երկու թեկնածուներն էլ մոտավորապես հավասար հնարավորություններ ունեն։
Մարուքյանն ընդգծել է, որ անպատժելիությունը ծնեց նոր հանցագործություններ ՀՀ ինքնիշխան տարածքի և խաղաղ ժողովրդի դեմ։
Սևանի բնակիչ Համեստ Հախումյանը 168.am-ի խմբագրություն է ահազանգել՝ տեղեկացնելով, որ հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված որդուն զորակոչի ծանուցում է եկել:
Հայկական կողմում տուժածներ չկան:
Մանիպուրի 16 շրջաններից 11-ում պարետային ժամ է հայտարարված, նահանգում անջատվել է ինտերնետը:
Սուդանի բժիշկների տվյալներով՝ այդ նույն ժամանակաշրջանում վիրավորվել է 4746 քաղաքացիական անձ։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ԱՄՆ-ին՝ դադարեցնել միջամտությունը Չինաստանի ներքին գործերին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2023թ․ հունիսի 14-ի հրամանագրով Միխայիլ Եվդոկիմովը նշանակվել է Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ Ադրբեջանի Զու-ի կողմից Երասխի ուղղությամբ արձակած կրակոցներին, նշեց, որ հնարավոր զարգացումների վերաբերյալ կխուսափի որևէ մեկնաբանություն տալուց։
Վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը:
Միևնույն ժամանակ Fuji Television-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ խորհրդարանը ցրելու մասին կարող է հայտարարվել մինչև հունիսի 21-ը, երբ ավարտվի նրա ընթացիկ նստաշրջանը։
Պետական բարձրաստիճան գործիչները սովորաբար շատ նախանձախնդիր են լինում իրենց սեփական ընտանիքի անդամներին մամուլի սեւեռուն ուշադրությունից զերծ պահելու գործում: Խոսքը խելացի գործիչների մասին է, որոնք գիտեն, որ լրագրողների, հետեւաբար՝ հասարակության «հաճելի» զբաղմունքներից մեկն էլ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական կամ ներընտանեկան կյանքի բացահայտումն է, որը երբեք լավ բան չի խոստանում իրենց իմեյջի կամ կարիերայի համար, նույնիսկ բոլորովին անմեղ պարագաներում:
Կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել է արտաքինից խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից կրակված գնդակին նմանվող առարկա:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով