Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմում տուժածներ չկան:

Ավելի վաղ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել էին գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացիներ։

Տեսանյութեր

Լրահոս